Որոնել
Արխիվ
08.07.2019  20:03

«Մեսսին լռում էր կոռուպցիայի մասին, երբ մրցավարները սխալվում էին նրա օգտին». Մարկինյոս

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարկինյոսը խոսել է Լիոնել Մեսսիի հայտարարությունների մասին՝ կապված Կոպա Ամերիկայում աշխատող մրցավարների հետ։ Արգենտինացու կարծիքով, մրցավարները կողմնակալ վերաբերմունք են ցուցաբերել։

«Բոլոր ֆուտբոլիստները հիանում են Մեսսիով, բայց նրա խոսքերը հիասթափեցնում են։ Նա երբեք չի խոսել կոռուպցիայի մասին, երբ մրցավարները սխալվել են «Բարսելոնայի» կամ Արգենտինայի հավաքականի օգտին։ Պետք է կարողանալ պարտվել»,- ՊՍԺ-ի պաշտպանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Նշենք, որ Բրազիլիայի ընտրանին դարձավ Կոպա Ամերիկայի հաղթող։ Կիսաեզրափակչում թիմը հանդիպեց Արգենտինային և հաղթեց 2-0 հաշվով։ Խաղի ընթացքում մրցավարը կարող էր 2 անգամ 11 մետրանոց նշանակել դաշտի տերերի դարպասին, բայց նույնիսկ VAR համակարգից չօգտվեց։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000