Որոնել
Արխիվ
07.07.2019  15:42

Մարմնամարզություն. Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն (VIDEO)

Իտալական Նեապոլում ընթացքի մեջ են Համաշխարհային ուսանողական խաղերը: Այսօր տեղի են ունենում մարմնամարզության առանձին գործիքների վրա վարժությունների եզրափակիչները:

Օղակների վրա վարժությունում իրեն գերազանց դրսևորեց Արթուր Ավետիսյանը: Նա որակավորման փուլում 14.700 միավորով զբաղեցրել էր երկրորդ տեղը, իսկ այսօր տեղի ունեցած եզրափակչում իր ելույթի համար ստացավ 14.900 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը՝ դառնալով Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն:

Նշենք, որ 21-ամյա Ավետիսյանը գերազանցեց Եվրոպայի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր թուրք Իբրահիմ Չոլակին, ով 14.800 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000