Որոնել
Արխիվ
07.07.2019  01:19

Արգենտինան դարձավ բրոնզե մեդալակիր. Մեսսին գոլային փոխանցում կատարեց և հեռացվեց խաղադաշտից (VIDEO)

Բրազիլիայում ավարտին մոտեցող Կոպա Ամրիկայի երրորդ տեղի համար խաղում Արգենտինան 2:1 հաշվով հաղթեց Չիլիին:

12-րդ րոպեին Լիոնել Մեսսին փոխանցում կատարելիս «կտրեց» 7 մրցակիցների և գնդակը հասցեագրեց Սերխիո Ագուերոյին, ով շրջանցեց դարպասապահին ու գրավեց դարպասը: 10 րոպե անց Պաուլո Դիբալան անհատական գեղեցիկ խաղի շնորհիվ կրկնապատկեց հաշիվը: 24 խաղում դա հարձակվողի երկրորդ գոլն էր «ալբիսելեստեի» կազմում:

Ընդմիջումից առաջ զարմանալի որոշում կայացրեց պարագավայցի մրցավար Մարիո դե Վիվարը, ով կարմիր քարտ ցույց տվեց Լիոնել Մեսսիի ու Գարի Մեդելին, որոնք կոնֆլիկտ էին ունեցել: Հատկապես զարմանալի էր արգենտինացիների ավագի նկատմամբ նման որոշումը, երբ վերջինս փորձում էր պաշտպանվել և չվիճաբանել:

Երկրորդ կեսում (59) Արտուրո Վիդալը 11-մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը: 11-մետրանոցի նշանակումը նույնպես ոչ միանշանակ որոշում էր մրցավարի կողմից:

Այսպիսով, Արգենտինան դարձավ Կոպա Ամերիկայի բրոնզե մեդալակիր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000