Որոնել
Արխիվ
06.07.2019  19:44

Պաշտոնական. «Ատլետիկոն» մեծ գումարով գնելու է հարձակվողի տրանսֆերը

«Չելսին» պաշտոնական հայտարարություն է տարածել, որում նշել է հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերն «Ատլետիկոյի» հետ համաձայնեցնելու մասին:

Մադրիդցիները 26-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու են 2020 թվականի ամռանը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվել: Մինչև այդ նա շարունակելու է վարձավճարով խաղալ Իսպանիայում:

Այնուամենայնիվ, ավելի վաղ հայտնի է դարձել, որ գործարքը կազմելու է 56 միլիոն եվրո: Երբ հունվարին իսպանացիները վարձակալել են Մորատային, հենց այդ գումարն է պայմանագրում նշված եղել ոպես հետագա գնելու հնարավորություն:

«Ատլետիկոյի» կազմում կես տարում անցկացրած 17 խաղում հարձակվողը դարձել է 6 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000