Որոնել
Արխիվ
06.07.2019  23:59

ԱՊՇԵՑՈՒՑԻՉ որոշում. Մեսսին կարմիր քարտ ստացավ (VIDEO)

Կոպա Ամերիկայում ընթանում է Արգենտինա – Չիլի հանդիպումը: 37-րդ րոպեին պարագվայցի մրցավար Մարիո Դիաս դե Վիվարը տարօրինակ օրոշում կայացրեց խաղադաշտից հեռացնելով Լիոնել Մեսսիին ու Գարի Մեդելին:

Խաղադաշտից դուրս եկող գնդակի համար պայքարելուց հետո այդ ֆուտբոլիստիների միջև թեթև կոնֆլիկտ եղավ, սակայն մրցավարը որոշեց նրանց կարմիր քարտ ցույց տալ:

Ուշագրավ է, որ Մեսսին նույնիսկ չէր փորձում վիճաբանել, այլ ձեռքերը կողքեր էր պարզել դա ցույց տալու համար: Մրցավարի տեսակրկնության օգնականները դիտել են կրկնապատկերը, բայց որոշումը չի փոխվել: 

Առաջին խաղակեսից հետո Արգենտինան առջևում է 2:0 հաշվով: Մեսսսին դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000