Որոնել
Արխիվ
06.07.2019  19:04

«Բարսելոնան» վաճառեց եզրային պաշտպանին (PHOTO)

«Բարսելոնայի» աջ պաշտպան Սերջի Պալենսիան տեղափոխվել է «Սենտ-Էտիեն»:

Կատալոնական ակումբը հայտարարել է, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալու է 2 միլիոն եվրո, իսկ ևս 1 միլիոն նախատեսված է պարգևավճարի տեսքով: Լատերալի հետագա վաճառքի դեպքում գումարի 20 տոկոսը կփոխանցվի «կապտառնագույններին»:

Կատալոնացին ֆրանսիական ակումբի հետ չորս տարվա պայմանագիր է կնքել: Նա խաղալու է 23 համարի մարզաշապիկով:

Պալենսիան նախկինում «Բարսելոնա Բ»-ի ավագն էր: Նախորդ մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել է «Բորոդոյի» կազմում: Լիգա 1-ի 25 խաղում պաշտպանը 3 գոլային փոխանցում է կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000