Որոնել
Արխիվ
06.07.2019  10:50

«Բարսելոնայի» նախագահը՝ Նեյմարի հնարավոր տրանսֆերի մասին. «Ոչ մի շանս չկա»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին, ով, ըստ շրջանառվող լուրերի, կարող է վերադառնալ կատալոնական ակումբ։

«Մենք գիտենք, որ Նեյմարը ցանկանում է լքել ՊՍԺ-ն։ Բայց գիտենք, որ ՊՍԺ-ն չի ցանկանում բաց թողնել նրան։ Ոչ մի շանս չկա։ Ցանկանու՞մ ենք արդյոք նրա վերադարձը․ մեկնք չենք խոսում այլ թիմերի ֆուտբոլիստների մասին։ Որպես ակումբ՝ առավելագույն հարգանք ենք ցուցաբերում։ Մենք ոչինչ անել չենք կարող։

Մամուլում կարդացի, որ Մեսսին պահանջել է Նեյմարի տրանսֆերը։ Նա չի խնդրում, որ ֆուտբոլիստների ձեռք բերենք։ Պարզապես, Մեսսին ցանկանում է խաղալ մրցակցային թիմում։ Որոշումները միշտ պետք է կայացնի ակումբի ղեկավարությունը»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000