Որոնել
Արխիվ
05.07.2019  17:37

Որ ակումբների ներկայացուցիչներն են գալու Հայաստան` ֆուտբոլիստներ փնտրելու

Հուլիսի 14-ին Երևանում մեկնարկելու է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլը:

Սպասվում է, որ մրցաշարի ներկա են լինելու բազմաթիվ ակումբների սկաուտներ, որոնք հետևելու են հավաքականների ֆուտբոլիստների խաղերին:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ Երևան են ժամանելու Դորտմունդի «Բորուսսիայի», «Վերդերի», «Համբուրգի», «Վոլֆսբուրգի», «ՊՍՎ Էնդհովենի», «Բենֆիկայի», Մոսկվայի ԲԿՄԱ-ի, հունգարական «ՄՕԼ Վիդիի» և մի շարք այլ ակումբների ներկայացուցիչներ:

Բոլոր այդ ակումբների ներկայցուցիչները չեն բացառել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրությունը, եթե նրանք մրցաշարում իրենց լավ դրսևորեն:

Հիշեցնենք, որ Եվրո-2019-ը մեկնարկելու է Հայաստան – Իսպանիա խաղով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000