Որոնել
Արխիվ
04.07.2019  15:19

Մոնչին իր ոճի մեջ է. արդեն 7 տրանսֆեր է կատարվել

«Սևիլյան» հայտարարել է ամառային իր 7-րդ նորեկի մասին: Մարսելի «Օլիմպիկից» Իսպանիա է տեղափոխվել եզրային կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը:

Ֆրանսիացու տրանսֆերն արժեցել է 15 միլիոն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրվել:

«Ռոմայից» «Սևիլյա» վերադառնալուց հետո մարզական տնօրեն Մոնչին կրկին անցել է բազմաթիվ տրանսֆերների քաղաքականությանը: Այս ամռանը «Սևիլյան» արդեն 107 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ է գնել:

Իսպանական ակումբին միացել նաև կենտրոնկան պաշտպաններ Ժուլ Կունդեն («Բորդո», 25 միլիոն եվրո), Դիեգո Կարլոսը («Նանտ», 15 մլն), Մաքսիմիլան Ֆոբերը («Այաքս», 10,5 մլն), կիսապաշտպան Ժոան Ժորդանը («Էյբար», 14 մլն) և Հոլանդիայի առաջնության լավագույն ռմբարկու Լյուկ դե Յոնգը (ՊՍՎ, 12,5 մլն):

Թիմի ևս մեկ նորեկ է «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Մունաս Դաբուրը (15 մլն), ում տեղափոխության մասին հայտարարվել էր դեռ մեկ տարի առաջ:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000