Որոնել
Արխիվ
04.07.2019  16:08

Մրցակցի ֆուտբոլիստների շնորհիվ փոխարինումներ թանկարժեք վաճառքներին

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիոնը» երկու խոշոր տրանսֆեր է վաճառել: 48 միլիոն եվրոյի դիմաց Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել ձախ պաշտպան Ֆերլան Մենդին, իսկ հենակետային կիսապաշտպան Տանգի Նդոմբելեին է 60 միլիոնով գնել «Տոտենհեմը»:

Ֆրանսիական ակումբը պաշտոնապես տեղեկացրեց, որ արդեն փոխարինողներ է գտել այդ ֆուտբոլիստներին: Երկուսն էլ Լիգա 1-ում «Օլիմպիկի» հիմնական մրցակիցներից մեկից` «Լիլից» են:

Հենակետային կիսապաշտպանի դիրքում ձեռք է բերվել 27-ամյա Տյագո Մենդեսը: Նրա համար վճարվել է 27 միլիոն եվրո:

Ձախ պաշտպանի դիրքում Մենդիին փոխարինելու է 23-ամյա Յուսուֆ Կոնեն: Սենեգալցու տրանսֆերն արժեցել է 9 միլիոն եվրո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000