Որոնել
Արխիվ
04.07.2019  09:42

Կոպա Ամերիկան նոր չեմպիոն կունենա. նախկինը խոշոր հաշվով պարտվեց (VIDEO)

Հարավային Ամերիկայի գավաթում կայացել է կիսաեզրափակիչ երկրորդ խաղը: Գործող չեմպիոն Չիլին 0:3 հաշվով պարտվել է Պերուին:

Առաջին խաղակեսում Անդրե Կարիլյոյի փոխանցումներից հետո աչի են ընկել Էդիսոն Ֆլորեսը (21-րդ րոպե) և Յոսիմիր Յոտունը (38): Վերջինս դարպասը գրավել է, երբ դարպասապահը եզրային գծի մոտ պրեսինգի էր դիմել:

Խաղավերջում հաշիվը խոշոր է դարձրել հանրահայտ Պաոլո Գերրերոն: 35-ամյա ֆուտբոլիստը հաշվենկատ փոխանցում է ստացել Ռենատո Տապիայից, սառնասրտորեն շրջանցել է դարպասապահին և գոլ խփել:

90+4 րոպեին Չիլին 11-մետրանոց հարվածի իրավունք է ստացել: Էդուարդո Վարգասը հարվածել է Անտոնին Պանենկայի ոճով, սակայն դարպասապահ Պեդրո Գալյեսեն գուշակել է այդ միտքը և հեշտությամբ որսացել գնդակը:

Այսպիսով, Ռիկարդո Գարեկայի գլխավորած թիմը մտավ եզրափակիչ, որում մրցելու է Բրազիլիայի հետ, որին խմբային մրցաշարում պարտվել է 0:5 հաշվով: Կոպա Ամերիկայի եզրափակչում Պերուն վերջին անգամ խաղացել էր 1975 թվականին, երբ երեք խաղերի արդյունքում հաղթել էր Կոլումբիային ու դարձել չեմպիոն:

Բրոնզե մեդալի համար կմրցեն Չիլին ու Արգենտինան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000