Որոնել
Արխիվ
03.07.2019  16:46

42-ից 28-ը. Ավարտվեց ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ամփոփվեցին ՀՖՖ մարզչական ներածական (C) դասընթացի արդյունքները։ 42 մասնակցից (նույն թվում՝ 20 կին) պատվոգիր ստացավ 28-ը։ Մյուսներն ունեն քննությունները վերահանձնելու իրավունք, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Գործնական և տեսական դասերը կայացան երկու փուլով՝ մայիսի 2-ից 5-ը և հունիսի 24-ից 30-ը։ Դասընթացում փոխանցվեցին նախնական գիտելիքներ։ Ներածական դիպլոմի առկայությամբ մասնակիցները «B» կարգի դասընթացին դիմելու իրավունք ստացան։

Դիպլոմները շնորհեցին ՀՖՖ տեխնիկական տնօրեն, դասընթացի ղեկավար Խինես Մելենդեսը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000