Որոնել
Արխիվ
03.07.2019  11:59

Դեսիրեն ու Ալեքսը մասնակցել են Հայիթի – Մեքսիկա կիսաեզրափակիչ խաղին (VIDEO)

Հյուսիսային Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Հայիթիի հավաքականը 0:1 հաշվով պարտվել է մրցաշարի գլխավոր ֆավորիտ Մեքսիկայի ընտրանուն:

Միակ գոլը գրանցվել է լրացուցիչ առաջին խաղակեսում` 93-րդ րոպեին: 11-մետրանոց նշակետից անվրեպ է եղել Ռաուլ Խիմենեսը: Հիմնական ժամանակն ավարտվել էր 0:0 հաշվով:

Կղզիաբնակ թիմի կազմում հանդիպմանը մասնակցել են Հայաստանի առաջնության ներկայացուցիչները: «Արարատ-Արմենիայի» ձախ պաշտպան Ալեքս Կրիստիան Ջունիորը մեկնարկային կազմում է եղել և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեն փոխարինման է մտել 83-րդ րոպեին:

Եզրափակչում «ացտեկները» մրցելու են Ճամայկա – ԱՄՆ զույգի հաղթողի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000