Որոնել
Արխիվ
03.07.2019  10:47

Մեսսի. «Հիանալի խաղացինք, Բրազիլիան ոչնչով չէր գերազանցում մեզ»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Կոպա Ամերիկայի կիսաեզրափակչում Բրազիլիայի ընտրանուց կրած պարտությունը (0:2):

«Նրանք ավելի լավ չէին խաղում: Մրցակիցն արագ գոլ խփեց, ապա նաև երկրորդը, երբ մրցավարը պետք է մեր օգտին 11-մետրանոց նշանակեր: Այդպես էր ամբողջ խաղի ընթացքում: Նվազագույն հպման դեպքում մրցավարը սուլում էր մրցակցի օգտին, և այդ աղբը շեղում էր մեզ:

Արդարացում չունենք, պետք է ամեն ինչ վերլուծենք: Կարծում եմ` հիանալի խաղ անցկացրեցինք, Բրազիլիան ոչնչով չէր գերազանցում մեզ»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000