ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Տոտենհեմն» իր պատմության ամենաթանկ տրանսֆերը գնեց (VIDEO)
«Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն տեղափոխվեց «Տոտենհեմ»: Ֆրանսիացին լոնդոնցիների հետ կնքել է 6 տարվա պայմանագիր:
Ֆրանսիական ակումբը հայտնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառել է 60 միլիոն եվրոյով: Եվս 10 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:
Նդոմբելեն դարձավ «Տոտենհեմի» պատմության ամենաթանկարժեք նորեկը, իսկ ահա «Լիոնի» համար դա ընդհանրապես պատմության ամենամեծ գործարքն է:
Ուշագրավ է, որ ընդամենը երկու տարի առաջ կիսապաշտպանը հանդես էր գալիս ֆրանսիական Լիգա 2-ում: