Որոնել
Արխիվ
02.07.2019  18:40

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՊՍԺ-ն գնեց «Սևիլյայի» առաջատարին

«Սևիլյայի» եզրային հարձակվող Պաբլո Սարաբիան տեղափոխվել է ՊՍԺ:

Փարիզյան ակումբը հայտարարել է իսպանացու հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն վճարելու է 27-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում էր 18 միլիոն եվրո:

Պրիմերայի նախորդ առաջնությունում Սարաբիան դարձել էր «Սևիլյայի» առաջատարը: Նա 33 խաղում 12 գոլ է խփել ու 13 գոլային փոխանցում կատարել: Գոլային փոխանցումների քանակով վինգերը առաջին տեղն է կիսել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000