Մինսկ 2019. Չեմպիոնական օրվա չեմպիոնական ավարտը Արթուր Դավթյանի կողմից
(VIDEO)
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում պայքարն ավարտեցին հայ մարմնամարզիկները:
Վերջին վարժությունում իրեն հիասքանչ դրսևորեց Արթուր Դավթյանը: Նա հանդես եկավ հենացատկի եզրափակիչում: Առաջին ցատկի համար Արթուրը ստացավ 15.100 միավոր, երկրորդ ցատկի համար՝ 14.933 միավոր և 15.016 միջին արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը՝ դառնալով Եվրոպական խաղերի չեմպիոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վահագն Դավթյանը օղակների վրա վարժությունում դարձել էր արծաթե մեդալակիր: