Որոնել
Արխիվ
29.06.2019  17:52

Մինսկ 2019. Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը բամզամարտում 5-րդն էր (VIDEO)

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում տեղի ունեցան մարմնամարզության բազմամարտի մրցումները:

Արթուր Դավթյանը, ով որակավորումը հաղթահարել էր երկրորդ տեղով, իր ելույթների համար ստացավ 83.632 միավոր և զբաղեցրեց 5-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի և Ուկրաինայի երկուական ներկայացուցչի: Դավթյանը ձախողեց հենացատկը՝ որակավորման համեմատ ստանալով 0.600 միավոր պակաս (14.100), սխալ թույլ տվեց նաև ազատ վարժության ժամանակ: Ճիշտ է, մյուս վարժություններում Արթուրն ավելի լավ ելույթ ունեցավ, և հանրագումարում ավելի շատ միավոր հավաքեց, քան որակավորման փուլում, բայց մեդալ նվաճելու համար դա բավարար չեղավ:

Վաղը Արթուր Դավթյանը կպայքարի մեդալների համար առանձին վարժություններում՝ հենացատկում և ազատ վարժությունում: Օղակների վրա մեդալների համար կպայքարի Վահագն Դավթյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000