Որոնել
Արխիվ
27.06.2019  20:09

Առաջիկա օրերին ՊՍԺ-ն հայտարարելու է երկու նորեկների մասին

ՊՍԺ-ն մոտ է միանգամից երկու նորկեներ ունենալուն: L’Equipe-ը տեղեկացնում է, որ փարիզցիները հայտարարելու են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրրերայի ու «Սևիլյայի» եզրային հարձակվող Պաբլո Սարաբիայի տրանսֆերների մասին:

Էրրերան ֆրանսիական ակումբին է միանալու ազատ գործակալի կարգավիճակով, իսկ 27-ամյա վինգերի համար վճարվելու է 18 միլիոն եվրո: Այդքան է կազմում նրա հրաժարագինը:

Սպասվում է, որ տրանսֆերների մասին կհայտարարվի առաջիկա օրերին:

Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Սարաբիան Լա Լիգայի 33 խաղում դարձել է 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000