«Ալաշկերտն» ու «Լոռին» ընկերական հանդիպում կանցկացնեն
Հանքավանում հավաք անցկացնող և Եվրոպա լիգայի առաջին որակավորման փուլում «Մակեդոնիայի» հետ դիմակայությանը պատրաստվող «Ալաշկերտը» հունիսի 29-ին ստուգողական հանդիպում կանցկացնի Վանաձորի «Լոռիի» հետ։ Այս մասին հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Խաղը կկայանա Հանքավանի մարզաբազայի խաղադաշտում և կմեկնարկի 17:00-ին: