Որոնել
Արխիվ
26.06.2019  22:07

Մինսկ-2019. Բռնցքամարտ. Կարեն Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) կդառնա երկրորդ Եվրոպական խաղերի մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Տոնականյանը 1/4 եզրափակիչում մենամարտեց բրիտանացի Կալում Ֆրենչի հետ։

Հաղթանակ տանելով 3։2 հաշվով՝ Տոնականյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Հունիսի 28-ին կայանալիք կիսաեզրափակիչում Տոնականյանը մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանովի հետ։

Այսօր ռինգ դուրս կգան նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000