Որոնել
Արխիվ
26.06.2019  21:41

Մինսկ-2019. Բռնցքամարտ. Անուշ Գրիգորյանը պարտվեց 1/4 եզրափակիչում

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ) ավարտեց պայքարը երկրորդ Եվրոպական խաղերում, հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը Գրիգորյանը կիսաեզրափակիչի ուղեգրի համար մենամարտեց Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ և 0։5 հաշվով պարտություն կրեց։

Անուշ Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովային։

Հունիսի 26-ին պայքարի դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ) ևս պարտվել են 1/4 եզրափակիչում։

Այսօր պայքարի դուրս կգան նաև Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000