Որոնել
Արխիվ
26.06.2019  21:16

Մինսկ-2019. Ըմբշամարտ. Վալոդյա Ֆրանգուլյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի

Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել, հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում Ֆրանգուլյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալևին։

Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։

Վաղը կայանալիք գոտեմարտում Վալոդյան մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։

Բելառուս ըմբիշին հաղթելու դեպքում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ, որին կիսաեզրափակիչում հաղթել է Հաջի Ալիևը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000