Որոնել
Արխիվ
26.06.2019  19:33

Մինսկ-2019. Հայաստանը բռնցքաարտում և ըմբշամարտում 2-ական ձախողում ունեցավ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են ընթանալ Եվրոպական խաղերը։

Այսօր՝ խաղային 6-րդ օրը, Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին մեկնարկում, հաղորդում է ՀԱՕԿ-ը։

Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։

Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։

Սարգիս Հովսեփյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։

Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։

Եթե Ալիևը և Օդիկաձեն դուրս գան եզրափակիչ, Ֆրանգուլյանը և Հովսեփյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանան։

Բռնցքամարտում պայքարի մեջ մտան Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ)։

Հարությունյանի մրցակիցն Իսպանիայի ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն էր, ում հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակչում պարտվեց 0։5 հաշվով։

1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Գերմանիան ներկայացնող Նելվի Տիաֆակի հետ և 2։3 հաշվով պարտություն կրեց՝ զրկվելով մեդալային պայքարին մասնակցելու հնարավորությունից։

Այսօր պայքարի դուրս կգան նաև Անուշ Գրիգորյանը (51 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000