Որոնել
Արխիվ
26.06.2019  19:12

ԲԿՄԱ-ի նախագահն առաջարկել է «Արարատ-Արմենիային» ընդգրկել ՌՊԼ-ում

ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիներն առաջարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում խաղալու հնարավորություն տալ այլ երկրների ակումբներին։

«Սուբյեկտիվ կարծիք ունեմ։ Դա պետք է պարտադիր անել։ Մենք քիչ հանդիպումներ ենք անցկացնում և անհրաժեշտ են նոր ակումբներ։ Համամիտ եմ, որ ՖՆԼ-ից ակումբներին բարձրացնելու պարագայում անհասկանալի իրավիճակ կունենանք, բայց կարող ենք բացը լրացնել հարևան երկրների ակումբներին հնարավորություն տալով։ Օրինակ, ԱՊԼ-ում հնարավություն ունեն խաղալ Ուելսը, Շոտլանդիան ներկայացնող ակումբները։ Տարածված երևույթ է, երբ այլ երկրի ակումբներին հնարավորություն է տրվում մասնակցել առաջնությանը։

Օրինակ՝ Երևանի «Արարատը» («Արարատ-Արմենիա») ունի ֆինանսական հնարավորություններ, «Կայրաթը», «Աստանան», Բելառուսը ներկայացնող ակումբները․․․ Այս թիմերն ունեն մասնավոր սեփականատերեր և կարող են հանդես գալ ՌՊԼ-ում»,- Գիների խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000