Որոնել
Արխիվ
26.06.2019  18:53

1,5 տարվա դադարից հետո «Տոտենհեմը» մոտ է ֆուտբոլիստ ձեռք բերելուն

«Լիդսի» հարձակվող Ջեք Քլարքն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Տոտենհեմում»։

Daily Mail-ը տեղեկացնում է, որ բանակցությունները հաջող են ընթանում։ Կողմերը մոտ են համաձայնությանն ու սպասվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստին լոնդոնցիները կգնեն 9,5 մլն եվրոյով։

Նշվում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Քլարքի տաղանդի մեծ երկրպագուն է։

Եթե գործարքը կայանա՝ Քլարքը կդառնա անգլիական ակումբի առաջին ձեռքբերումը 1,5 տարվա ընթացքում։ Վերջին անգամ ֆուտբոլիստ է ձեռք բերվել 2018 թվականի հունվարին (Լուկաս Մոուրա՝ ՊՍԺ)։

Չեմպիոնշիպի նախորդ մրցաշրջանում երիտասարդ խաղացողն անցկացրել է 24 հանդիպում, դարձել 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000