Որոնել
Արխիվ
26.06.2019  14:34

Դավիդ Սիլվան հայտնել` երբ է հեռանալու «Մանչեսթեր Սիթիից» և որ թիմում է ուզում ավարտել կարիերան

Կիսապաշտպան Դավիդ Սիլվան պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա մրցաշրջանը նրա համար վերջինը կլինի «Մանչեսթեր Սիթիում»:

«Հաջորդ մրցաշրջանը վերջինը կլինի: Այս թիմում 10 տարին ինձ բավարար է: Ի սկզբանե ակումբի հետ բանակցում էինք երկու տարվա պայմանագրի շուրջ, սակայն որոշեցի մեկ տարվա կնքել, որպեսզի այստեղ ուղիղ 10 տարի խաղամ:

Չգիտեմ, թե որտեղ եմ շարունակելու կարիերաս: Հաստատ դա Չինաստանը չի լինի: Կուզեի վերադառնալ «Լաս-Պալմաս», բայց ֆուտբոլում ամեն ինչ փոխվում է»,- 33-ամյա իսպանացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Սիլվան «Վալենսիայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010 թվականի ամռանը: Նա «Լաս-Պլամասի» սան է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000