Որոնել
Արխիվ
26.06.2019  15:19

ՌՖՄ-ն որոշում է կայացրել փոխել լեգիոներների սահմանափակման ձևաչափը

Ռուսաստանի ֆուտբոլի միության նիստի ժամանակ որոշում է կայացվել Պրեմյեր լիգայի լեգիոներների սահմանափակման վերաբերյալ:

2020-2021թթ. մրցաշրջանից սկսած ակումբներն իրավունք են ունենալու մրցաշրջանի հայտացուցակում ընդգրկել առավելագույնը 8 լեգիոներների:

Խաղադաշտում թիմի կազմի վրա սահմանափակումը հաջորդ մրցաշրջանից չի գործի: Բոլոր 8 լեգիոներները կարող են միաժամանակ մեկնարկային կազմում լինել:

2019-20 մրցաշրջանը կանցնի նախորդ ձևաչափով: Մեկ թիմի կազմում խաղադաշտում կարող են միաժամանակ լինել առավելագույնը 6 լեգիոներներ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000