Որոնել
Արխիվ
26.06.2019  17:27

Հայաստանի առաջնության թիմերի թիվը հասցնել նվազագույնը 12-ի. ՀՖՖ-ի ծրագիր

ՀՖՖ-ի ռազմավարական ծրագրում, որը նախատեսված է առաջիկա վեց տարիների համար, նշված է Հայաստանի առաջնությունների մասնակցիների թվի ավելացման ռազմավարություն:

Ֆեդերացիան ծրագրում է ապագայում Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների թիվը 10-ից հասցնել 12: Առաջիկա առաջնությանը մասնակցելու է 10 թիմ և ծրագրվում է դրան հաջորդող` 2020-21թթ. առաջնությունում մասնակցիների թիվն անփոփող թողնել, եթե մարզադաշտերի հարցը շարունակի ծանր մնալ:

Բացի այդ, ՀՖՖ-ն մտադիր է առաջիկա տարիների ընթացքում  Առաջին խմբի առաջնությունը դարձնել Բարձրագույն խմբից անկախ առաջնություն՝ մասնակից ակումբների թիվը հասցնելով 10-ի:

Ստեղծել նոր` Երիտասարդական առաջնություն Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների դուստր թիմերի համար:

Ստեղծել նաև ՀՖՖ հովանու ներքո կազմակերպված սիրողական առաջնություններ:

 

Այդ նպատակներին հասնելու համար ֆեդերացիան հետևյալ միջոցներին է դիմելու.

1. Ակումբների արտոնագրման համակարգի կանոնակարգային դրույթների խստացում և արտոնագրման համակարգի ներդնում Առաջին խմբի մասնակից ակումբների համար:

2. Օտարերկրյա ներդրողների ներգրավում հայկական ակումբային ֆուտբոլ:

3. ՀՀ մարզերում Ֆուտբոլի ակադեմիաների/դպրոցների հիմնադրում:

4. ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների բրենդավորում և կենտրոնացված հեռարձակումԼ

ՀՖՖ-ն նաև հատուկ նշեց, որ ակումբների կողմից պրոֆեսիոնալ լիգայի ստեղծման պարագայում, ռազմավարական նպատակները ենթակա են վերանայման:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000