Որոնել
Արխիվ
26.06.2019  16:57

Ազգային ստադիոնը կտեղավորի նվազագույնը 32 000 հանդիսական և կկառուցվի մինչև 2025 թվականը

ՀՖՖ-ն ներկայացրել է առաջիկա վեց տարիների ռազմավարությունը: Ներկայացված ծրարգերի թվում էր նաև նոր` Ազգային ստադիոն կառուցելու նպատակները:

ՀՖՖ-ն մտադիր է մինչև 2025 թվականը կառուցել և շահագործման հանձնել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտերի չափանիշներին համապատասխան և նվազագույնը 32 000 տարողունակությամբ Ազգային նոր մարզադաշտ: Այնուամեյնաիվ, դա չի նշանակում, որ ստադիոնը պատրաստ է լիենելու վեց տարի հետո: Ինչպես նշել էինք, ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանն ասաց, որ ձգտում են այն հնարավորիս շուտ կառուցել և հավանաբար այն չի լինի Երևանում:

ՀՖՖ-ի ենթակառուցվածքային մյուս նպատակներից են.

 Մինչև 2023 թվականը կառուցել և շահագործման հանձնել ֆուտբոլային ժամանակակից միտումներին և չափանիշներին համապատասխանող նոր Տեխնիկական կենտրոն:

Մինչև 2025 թվականը բարելավել ՀՀ Բարձրագույն խմբի խաղերն սպասարկող մարզադաշտերի պայմանները՝ ապահովելով դրանցում ՈՒԵՖԱ-ի առնվազն 2-րդ կարգի մարզադաշտերի չափանիշների առկայությունը:

Մինչև 2025 թվականը ավելացնել միջազգային հանդիպումների անցկացման համար նախատեսված և ՈՒԵՖԱ-ի կողմից հավատարմագրված մարզադաշտերի քանակը՝ 4-ից դարձնելով 8:

Այդ բոլոր նպատակներին հասնելու համար ՀՖՖ-ն մտադիր է հետևյալ քայլերի դիմել.

1. Համապատասխան լոբբինգի իրականացում Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում համագործակցության և աջակցության ծրագրերի մշակման նպատակով:

2. Ֆինանսական աղբյուրների ընդլայնում՝ մասնավորապես ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի համապատասխան ծրագրերի շրջանակներում:

3. Նպատակային ներդրումների և հովանավորչական ծրագրերի ներգրավում:

4. Մարզերում ֆուտբոլի զարգացման հիմնադրամի ստեղծում:

5. Կառուցվող ենթակառուցվածքների հետագա պատշաճ շահագործման և արդյունավետ կիրառելիության ծրագրի մշակում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000