Որոնել
Արխիվ
26.06.2019  16:38

ՀՖՖ-ի նպատակը. Մինչև 2025 թվականը Հայաստանի հավաքականը պետք է խաղա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում

Այսօր կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովը:  Ֆեդերացիան ներկայացրեց առաջիկյա վեց տարիների (2019-2025) ռազմավարական ծրագիր:

Այդ ծրագրի շրջանակում հատուկ կետ էր նախատեսված Հայաստանի ազգային հավաքականների համար: Ֆեդերացիան իր առջև նպատակ է դրել, որ մինչև 2025 թվականը Հայաստանի ազգային հավաքականը պետք է հանդես գա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին: Այդ նպատակին արագորեն հասնելու դեպքում մյուս տարիներին նպատակ է դրվելու եզրափակիչ փուլ մտնելը պարբերաբար դարձնել:

Մյուս հավաքականների վերաբերյալ հետևյալ նպատակներն են դրված.

 Մինչև 2025 թվականը Մ 17, Մ 19 և Մ 21 տարեկանների ազգային հավաքականների որակավորումը ՈՒԵՖԱ-ի համապատասխան տարիքային խմբերի առաջնությունների եզրափակիչ փուլերին՝ օժանդակելով այդ հավաքականներում Ազգային հավաքականի համար ֆուտբոլիստների պատրաստմանը

Կանանց ազգային հավաքականի, ինչպես նաև Մ 17 և Մ 19 տարեկանների հավաքականների պարբերաբար մասնակցությունն ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին և որակավորումը այդ մրցաշարերի եզրափակիչ փուլերին:

ՀՖՖ-ն նաև նշել է, որ այդ նպատակներին հասնելու համար հետևյալ քայլերին է գնալու.

1. Ֆուտբոլիստի զարգացման ծրագրի մշակում

2. Սեփական խաղաոճի և ազգային փիլիսոփայության մշակում

3. Ֆուտբոլիստների հոգեբանական, սննդակարգային և ֆիզիոլոգիական զարգացման ծրագրերի մշակում

3. Զարգացած սկաուտային համակարգի ներդնում

4. Մարզումային հավաքների և անհրաժեշտ քանակի ընկերական խաղերի պատշաճ կազմակերպում

5. Տեղեկատվության տարածման և փոխանակման պլատֆորմի, հավաքագրված տվյալների վերլուծության համակարգի և տեղեկատվական բազայի ներդնում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000