Որոնել
Արխիվ
26.06.2019  15:41

Հայտնի է` որտեղ է խաղալու նորաստեղծ ԲԿՄԱ-ն

Հայաստանում Բանակի կենտրոնական մարզական ակումբ ստեղծելու աշխատանքներն ավարտական փուլում են:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան ժողովի ժամանակ ՀՖՖ-ի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը հայտնեց, որ որոշվել է ԲԿՄԱ-ի տնային խաղերի համար տրամադրել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտը:

ՀՖՖ-ն ու Պաշտպանության նախարարությունը համաձայնեցրել են համատեղ ծրագրի բոլոր կետերը, այդ թվում ֆուտբոլային թիմի խաղացողների թիվը:

Ներկայումս իրավաբանները զբաղվում են այդ նախագիծը վերջնական տեսքի բերելուն: Սպավում է, որ օգոստոսից ԲԿՄԱ-ն կսկսի մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը:

Վաղարշապատի ակադեմիայում նաև նախատեսվում է հատուկ տարածք կառուցել, որը սկզբում կծառայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներին, իսկ հետագայում նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչներին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000