Որոնել
Արխիվ
26.06.2019  12:47

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի եղբայրը տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել 31-ամյա հոլանդացի եզրային կիսապաշտպան Ֆուրջել Նարսինգի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նարսինգը մանկապատանեկան կարիերան անցկացրել է հոլանդական «Այաքսում»  և «Ալկմարում»: 18 տարեկան հասակում պայմանագիր է կնքել «Ալկմարի» հետ, սակայն վերջինիս կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել՝ վարձավճարով խաղալով «Վոլենդամում» ոււ «Տելստարում»: Հանդես է եկել նաև «Ցվոլե» և «Կամբուր» ակումբներում: «Ցվոլեյի» կազմում դարձել է Հոլանդիայի երկրորդ լիգայի չեմպիոն և Հոլանդիայի գավաթակիր:

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Դե Գրաֆսհապ» ակումբի ֆուտբոլիստ: Նշենք, որ Նարսինգի եղբայրը՝ Լուսիանոն հանդես է գալիս Պրեմիեր լիգան ներկայացնող «Սուոնսիում» և խաղում Հոլանդիայի ազգային հավաքականում:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000