Որոնել
Արխիվ
26.06.2019  10:41

Բուֆֆոնը վերադառնում է «Յուվենտուս»

Դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ՊՍԺ-ից վերադառնում է «Յուվենտուս»:

41-ամյա ֆուտբոլիստը բանակցում է թուրինյան ակումբի հետ: Նա համաձայնվել է պահեստային դարպասապահը դառնալ, տեղեկանում ենք gianlucadimarzio.com-ը:

Ամենայն հավանականությամբ, «ծեր սինյորայի» ներկայիս պահեստային դարպասապահ Մատտիա Պերինը կլքի ակումբը: Հիմնականը կշարունակի մնալ Վոյցեխ Շչեսնին: Իտալացին հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:

Հիշեցնենք, որ Բուֆֆոնը 2001-2018 թվականներին է հանդես եկել «Յուվենտուսի» կազմում: Նախորդ մրցաշրջանն իտալացին անցկացրել է ՊՍԺ-ում: Նա մասնակցած 25 խաղում 25 գոլ է բաց թողել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000