ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Բարսելոնան» կիսապաշտպանին 25 մլն եվրոյով վաճառել է
մերսիսայդցիներին (PHOTO)
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպանից բաժանվելու մասին։
Պորտուգալացի Անդրե Գոմեշը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս մերսիսայդյան ակումբում, այժմ դարձել է «Էվերթոնի» ֆուտբոլիստ։ Ակումբը նրա տրանսֆերի համար վճարել է 25 մլն եվրո։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 5 տարով։
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Գոմեշը մասնակցել է 27 հանդիպման, դարձել 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։