Որոնել
Արխիվ
25.06.2019  23:14

Ուսուցիչ, ով դարձավ լեգենդ. Տաբերեսը պատմական ռեկորդ է սահմանել

Ուրուգվաայի հավաքականը Կոպա Ամերիկայում 1-0 հաշվով հաղթեց Չիլիին։

Այդ հանդիպումը 200-րդն էր ուրուգվայցիների գլխավոր մարզիչ Օսկար Տաբարեսի համար։ Նրա գլխավորությամբ հավաքականը հաղթել է 99 խաղում, 48-ն ավարտել ոչ-ոքի, պարտվել՝ 53-ում։

Ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով նա բացարձակ ռեկորդակիր է, հաղորդում է Opta-ն։

72-ամյա մասնագետը, ով մարզչական կարիերա սկսելուց առաջ ուսուցիչ է աշխատել, գլխավորել է Ուրուգվայի հավաքականը 2006 թվականին։ Նրա գլխավորությամբ թիմը 2010 թվականին հասել է ԱԱ-ի կիսաեզրափակիչ, իսկ 2011 թվականին հաղթել Կոպա Ամերիկան։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000