Որոնել
Արխիվ
25.06.2019  11:52

Հայտնի է NBA-ի ամենաարժեքավոր խաղացողը, այլ մրցանակներ

Կայացել է NBA-ի մրցաշրջանի ամփոփիչ մրցանակաբաշխությունը: Կանոնավոր առաջնության ամենաարժեավոր բասկետբոլիստի (MVP) մրցանակը ստացել է «Միլուոկի Բաքսի» թեթև հարձակվող Յանիս Ադետոկումբոն:

Հույն բասկետբոլիստն օգնել է իր թիմին ամենաշատ հաղթանակները տանել: Նա միջինը մեկ խաղում վաստակել է 27,7 միավոր, տիրել 12,5 անդրադարձի, կատարել 5,9 արդյունավետ փոխանցում, 1,3 խլում գրանցել և 1,5 բլոք-շոթ իրացրել:

Մյուս մրցանակները.

Լավագույն պաշտպանվող բասկետբոլիստ – Ռուդի Գոբեր («Յուտա Ջազ»)

Լավագույն նորեկ – Լուկա Դոնչիչ («Դալաս Մավերիկս»)

Լավագույն պահեստային – Լու Ուիլյամս («Լոս-Անջելես Կլիպերս»)

Ամենաառաջադիմած բասկետբոլիստ – Պասկալ Սիակամ («Տորոնտո Ռեպտորս»)


Նշենք, որ MVP-ի մրցանակին թեկնածու էին նաև Փոլ Ջորջը («Օկլահոմա-Սիթի Թանդեր») և Ջեյմս Հարդենը («Հյուսթոն Ռոքեթս»):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000