Որոնել
Արխիվ
18.06.2019  18:08

Ըմբշամարտ. Պատանիների ԵԱ. Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Խաչիկյանն ու Քուրդյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար

Իտալիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 51 կգ քաշային կարգում Արմեն Հարությունյանը 3-0 հաշվով հաղթեց գերմանացի Ջեյմս Շրեյներին , իսկ հետո 11-2 հաշվով պարտության մատնեց վրացի Թոռնիկե Սոլոմոնիձեին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ, այսօր երեկոյան կգոտեմարտի Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի հետ: Վերջինս Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է:

Նախնական գոտեմարտեր անցկացնող մեր մյուս ըմբիշները չհասան կիսաեզրափակիչ: Նրանցից երկուսի համար առաջնությունն ավարտվեց, իսկ 45 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը և 71 կգ քաշային Լյովա Խաչատրյանը կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ:

Այսօր տեղի ունեցան նաև երեկվա քաշայինկարգերի սփոփիչ գոտեմարտերը: 65 կգ քաշային Արման Խաչիկյանը 3-2 հաշվով հաղթեց ֆինն Կասպերի Կաուհանենին և այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի բելառուս Դմիտրի Բոնկայի հետ: 110 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը 3-1 հաշվով հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Դավիդ Գրիգորյանին և այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ուկրաինացի Միխայլո Վիշնևսկու հետ:

Բացի այդ, այսօր բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն 48 կգ քաշային Կարապետ Մանվելյանը (մրցակիցը՝ ուկրաինացի Անատոլի Կոտիկն է), 55 կգ քաշային Վարուժան Անտոնյանը (մրցակիցը ռուս Արտյոմ Կոլեսնիկն է), իսկ 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կհանդիպի ռումին Վասիլե Կոյոցի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000