Որոնել
Արխիվ
18.06.2019  14:50

Դել Բոսկե. «Ինձ շատ լավ բաներ են պատմել Հայաստանի մասին»

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն լրագրողների հետ զրույցում խոսեք Հայաստան ժամանելու և առաջին տպավորությունների մասին:

- Ի՞նչը ստիպեց գալ Հայաստան և ո՞րն է գլխավոր նպատակը:

- Ինչպես գիտեք մեր լավ ընկերներից մեկը` Խավյեր Մինյանոն աշխատում է Հայաստանի հավաքականում (ֆիզպատրաստության մարզիչ-խմբ.): Նա է մեզ հրավիրել գալ Հայաստան: Ոչ միայն դրա համար ենք այստեղ, այլ նաև սեմինար անցկացնելու:

- Ի՞նչ են Հայաստանի մասին պատմել Խավյեր Մինյանոն ու Խինես Մելենդեսը: Ձեր առաջին տպավորություններն ինչպիսի՞ն են:

- Մեր ընկերներից մեկն աշխատում է Հայաստանի մանկապատանեկան հավաքականների հետ (Մելենդեսը), իսկ մյուսը` ազգային (Մինյանո): Ինձ շատ լավ բաներ են պատմել Հայաստանի մասին: Շատ գոհ եմ:

- Արդյո՞ք ծրագրում եք շրջել Հայաստանով: Որքա՞ն եք մտադիր մնալ այստեղ:

- Եկել ենք ֆուտբոլի ակադեմիա: Այլ ծրագրեր այս պահին չկան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000