Որոնել
Արխիվ
18.06.2019  11:18

Սլովենիայի փոխարեն՝ Թուրքիա. «Բանանցը» մեկնել է ուսումնամարզական հավաքի

Այսօր առավոտյան «Բանանցը» մեկնել է Ստամբուլ՝ անցկացնելու ամառային ուսումնամարզական հավաքը, Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլին ընդառաջ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ի սկզբանե, «Բանանցը» պետք է մեկներ Սլովենիա, որտեղ արդեն երկու ստուգողական հանդիպում ուներ ծրագրած, սակայն վերջին պահին փոխել է որոշումը, և մեկնել Թուրքիա:

Ուսումնամարզական հավաքին կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ
Արամ Հայրապետյան
Անատոլի Այվազով
Գրիգորի Մաթևոսյան

Պաշտպաններ
Անդրանիկ Ոսկանյան
Էդուարդ Կպոդո
Վահագն Այվազյան
Նարեկ Պետրոսյան
Ռոբերտ Դարբինյան
Արսեն Սադոյան
Մֆինգի Մագեմա Գայ

Կիսապաշտպաններ
Հակոբ Հակոբյան
Արամ Բարեղամյան
Ադամու Աբդուլլահի
Պապ Աբդու Կամարա
Ուելաթ Կագրո
Իգոր Ստանոևիչ
Սոլոմոն Իմե Ուդո
Տիգրան Այունց
Արտակ Դաշյան

Հարձակվողներ
Եվգենի Կոբզար
Կարեն Մելքոնյան
Ալեքսանդար Գլիշիչ

Թիմի կազմից բացակայում է դարպասապահ Ստեփան Ղազարյանը, հավաքի մեկնել է նաև «Բանանց-2»-ի պաշտպան Մֆինգի Մագեմա Գայը՝ Կոնգոյից: Հավաքի մասին այլ մանրամասների և ընկերական հանդիպումների մասին կտեղեկացվի լրացուցիչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000