Որոնել
Արխիվ
17.06.2019  17:37

MEN. «Մանչեսթեր Յունայթեդը» 101 միլիոն եվրո է առաջարկել պաշտպանի համար

«Մանչեսթեր Յունայթեդը» լրջորեն տրամադրված է «Լեսթերի» կենտրոնական պաշտպան Հարրի Մագուայրին ձեռք բերելու վերաբերյալ:

Manchester Evening News-ը հայտնում է, որ «կարմիր սատանաներն» անգլիացու տրանսֆերի դիմաց առաջարկել են 101 միլիոն եվրո: Պաշտպանը համաձայն է այդ տեղափոխությունը, եթե ակումբները պայմանավորվածության հասնեն:

Անգլիական գրանդը հստակ որոշել է ուժեղացնել կենտրոնական պաշտպանի դիրքը, իսկ 26-ամյա ֆուտբոլիստն առանջնային թեկնածուն է գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի համար:

«Աղվեսների» հետ Մագուայրի պայմանագիրը երկարաժամկետ է և նախատեսված է մինչև 2023 թվականը: Դա է պատճառը, որ նրա տրանսֆերային գինը շուկայականից զգալիորեն բարձր է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000