Որոնել
Արխիվ
17.06.2019  13:44

Տարվա կասեցո՞ւմը. Կիեզան հերոսացավ Իտալիա – Իսպանիա Մ21-երի խաղում (VIDEO)

Իտալիայում մեկնարկել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը:  Ա խմբում Իտալիան 3:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Իսպանիայի նկատմամբ:

Հաշիվը 9-րդ րոպեին շեշտակի հարվածով բացել է Դանի Սեբալյոսը, սակայն մինչև ընդմիջում տանտերերը պատասխան գոլն են խփել: Հեռահար փոխանցումից հետո Ֆեդերիկո Կիեզան գնդակը հիասքանաչ կասեցրել է, մտել տուգանային հարված և խորամանկ հարվածով գրավել մոտակա անկյունը:

Երկրորդ կեսում (64) «Ֆիորենտինայի» վինգերը նաև հաղթական գոլն է խփել: ԽԱղավերջում «Սկուադրա աձուրայի» առավելությունն ամրապնդել է Լորենցո Պելլեգրինին, ով հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը (82):

Խմբի մյուս մրցավեճում Լեհաստանը 3:2 հաշվով հաղթել է Բելգիային:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000