Որոնել
Արխիվ
17.06.2019  11:21

Կոպա Ամերիկա. Քաթարյան սենսացիա, Ուրուգվայի գեղեցիկ գոլերն ու Էկվադորի փայլուն ինքնագոլը (VIDEO)

Բրազիլիայում ընթացող Կոպա Ամերիկայի մրցաշարում իրենց մեկնարկային հանդիպումն անցկացրին B խմբում ընդգրկված Պարագվայն ու մրցաշարի հյուր Քաթարի հավաքականը:

Արդեն 4-րդ րոպեին Պարագվայցիները 11 մետրանոցի իրավունք ստացան, որը դիպուկ իրացրեց Օսկար Կարդոսոն: 56-րդ րոպեին Դերլիս Գոնսալեսը հեռահար գեղեցիկ հարվածով խփեց երկրորդ գոլը: 68-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձան քաթարցիները, աչքի ընկավ Ալի Ալմոեզը, իսկ 77-րդ րոպեին Բուալեմ Խուխին դուրս եկավ մեն մենակ պարագվայցիների դարպասապահի հետ ու խփեց երկրորդ գնդակը հավասարեցնելով հաշիվը: Մնացած ժամանակում նոր գոլեր չեղան, գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով:

Հիշեցնենք, որ այս խմբի՝ նախօրեին կայացած մյուս խաղում Կոլումբիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Արգենտինային:

C խմբում ընդգրկված Ուրուգվայի հավաքականը հանդիպեց Էկվադորին: 6-րդ րոպեին անհատական փայլուն խաղի շնորհիվ Նիկոլաս Լոդեյրոն բացեց հաշիվը: 20-րդ րոպեին նույն Լոդեյրոյի նկատմամբ կանոնները խախտելու համար դաշտից հեռացվեց Խոսե Կինտերոն: 33-րդ րոպեին Էդինսոն Կավանին շրջադարձ հիասքանչ հարվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 44-րդ րոպեին իր գոլը խփեց ուրուգվայցիների մյուս հարձակվողը՝ Լուիս Սուարեսը: 79-րդ րոպեին էլ էկվադորցիների պաշտպան Արտուրո Մինան գնդակը գեղեցիկ կերպով ուղարկեց սեփական դարպասը:

Ուրուգվայը հաղթեց 4-0 հաշվով ու վաստակեց առաջին 3 միավորը խմբում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000