Որոնել
Արխիվ
16.06.2019  21:31

ՊՍԺ-ի նախագահ. «Այլևս չեմ հանդուրժի աստղերի պահվածքը թիմում»

ՊՍԺ-ի նախագահ Նասար Ալ-Հելաիֆին խոսել է թիմի ֆուտբոլիստների պահվածքի մասին։

«Ֆուտբոլիստները պետք է կատարեն իրենց պարտականությունները նույնիսկ ավելին, քան առաջ։ Նրանց վերաբերմունքը գործին պետք է լրիվ այլ լինի։ Նրանք պետք է անեն ավելին, աշխատեն ավելին․․․ Այստեղ չեն եկել զվարճանալու համար։ Եթե համաձայն չեն այդ տեսակետին՝ դռները բաց են։ Չա՛ո․ ես այլևս չեմ ցանկանում հանդուրժել աստղերի նման պահվածքը»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում France Football-ը։

Հիշեցնենք՝ վերջերս թիմում սկսել էին կոնֆլիկտներ առաջանալ։ ՊՍԺ-ի ամենաթանկ ձեռքբերումը՝ Նեյմարը, հայտարարել էր, որ դժգոհ է թիմի երիտասարդ ֆուտբոլիտներից, ինչը զայրացրել էր աստղային մեկ այլ ֆուտբոլիստի՝ Կիլիան Մբապեին։ Բրազիլացին նաև վիճաբանել էր խաղընկերոջ՝ Յուլիան Դրաքսլերի հետ։ Այդ լուրը վերջերս հաստատեց գերմանացին։ Նեյմարը մրցաշրջանի վերջում լքել էր ՊՍԺ-ի ճամբարն առանց գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի թույլատվության՝ մեկնելով Բրազիլիա։ Նաև տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն մարզչին պահանջում է, որպեսզի իրեն տեղ հատկացնի հարձակման կենտրոնում, ցանկանում է ազդեցություն ունենալ ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ և այլն։ Եթե նրա պահանջները չկատարվեն՝ երիտասարդ հարձակվողը սպառնացել է լքել Փարիզը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000