Որոնել
Արխիվ
15.06.2019  18:44

Վարդան Մինասյան. «Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների աչքերում կրկին կրակ կա»

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Բարձրագույն խմբի չեմպիոն դառնալու առթիվ մրցանակաբաշխությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

- Ձեր տպավորությունները Հայաստանի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

- Ճիշտն ասած ամեն անգամ նոր բան կա, որովհետև ուրիշ թիմ էր: Ամենալավ տպավորություններն ունեմ, որովհետև այդ նվաճմանն առաջին հերթին բնավորության շնորհիվ հասանք: Ժամանակաակից ֆուտբոլում բնավորությունն ու մոտիվացիան ամենակարևոր գործոններն են, շարժիչ ուժը:

- Մրցանակաբաշխությունը կայացավ փակ մարզադահլիճում: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

- Նորմալ: Դա ֆեդերացիայի որոշումն է:

- Չե՞ք կարծում է, որ նպատակահարմար կլիներ չեմպիոնական խաղից անմիջապես հետո ստանալ գավաթը:

- Այդքան մեծ նշանակություն չեմ դարձնում: Եթե այսպես է որոշվել, ուրեմն այդպես էր հարմար: Համենայնդեպս միջոցառումը նորմալ անցավ:

- Մեդալը ստանալուց հետո անմիջապես հանեցիք: Դրա նրանից է, որ շատ ունե՞ք:

- Ոչ մի լավ բան շատ չի լինում: Մեդալը հանեցի, որովհետև սովորություն է: Այլ պատճառ չկա:

- Ինչպիսին են Ձեր տպավորությունները Հայաստանի հավաքականում Պետրոս Ավետիսյանի խաղից և այն հանգամանքից, որ Արմեն Համբարձումյանը խաղաժամանակ չստացավ:

- Պետրոսը լավ հանդիպումներ անցկացրեց, բայց դա նրա առավելագույնը չէ: Նա հսկայական ներուժ ունի: Ավետիսյանը պետք է մի փոքր իր ֆիզիակկան տվյալները բարելավի:

Որքան գիտեմ, Արմեն Համբարձումյանն առաջին անգամ էր հայտավորվել պաշտոնական խաղերին: Լինելով այնտեղ, մթնոլորտը զգալը, մեծ նշանակություն է նրա համար: Պետք է ձգիտի խաղա, ամեն վայրկյան պատրաստ լինի, որ հենց շանս ստանա մարզչի կողմից, օգտագործի այն:

Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել ազգային հավաքականին: Բացի այն, որ թիմը որակյալ հանդիպումներ անցկացրեց (Լիխտենշտեյնի դեմ` 3:0, Հունաստանի հետ` 3:2), հետ է բերել նաև բարոյահոգեբանական վիճակը, որը նախկինում կար: Հիշում եք, որ այն ժամանակ ասում էի նրանց աչքում կրակ կա: Հիմա այս երկու խաղերում այդ կրակը կրկին տեսա: Երևում է, որ մարզիչները հսկայական աշխատանք են տանում: Նրանց նորից հաջողություն եմ մաղթում: Մեր ֆուտբոլիստները ֆուտբոլ խաղալ գիտեն: Միայն այդ կրակն էր նրանց պակասում:


Լուսանկարը` «Արարատ-Արմենիայի»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000