Որոնել
Արխիվ
14.06.2019  10:37

Ծեծկռտուքի հետևանքները. Էրիկ Վարդանյանը և 3 այլ ֆուտբոլիստներ որակազրկվել են

Հայաստանի առաջնության վերջնամասի ամենասկանդալային` «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման (2:2) ավարտից հետո տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ ՀՖՖ-իւ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել: Ծառայողական քննության արդյունքում որոշվել է որակազրկել հինգ ֆուտբոլիստների ու տուգանքներ սահմանել:

Խաղի ավարտից հետո «Լոռիի» դարպասապահ Արսեն Սիուկաևը Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու (մրցակցին բռունցքով հարվածելու) համար որակազրկել է 5 խաղով, ակումբը տուգանվել է 100 000 ՀՀ դրամով:

Վանափձորցիների մեկ այլ ֆուտբոլիստ` Ուիլյամս Իկեչուկվու Նվանին մրցակցին բռունցքով հարվածելու համար որակազրկել է 5 խաղով «Լոռին» տուգանվել է 100 000 դրամով:

Խաղավարտից հետո «Լոռի» թիմի բժիշկ Հովսեփ Պետրոսյանը մրցակցին քարով հարվածելու համար որակազրկել է 2 խաղով, ակումբը տուգանվել է 50 000 դրամ:

«Փյունիկ» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի մրցակցին քարով հարվածելու համար որակազրկվել է 5 խաղով, ակումբը տուգանվել է 100 000 դրամով:

«Փյունիկ» հարձակվող Մոհամեդ Կոնատեի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տարածքում ծեծկռտուքին մասնակցելու (մրցակցին ոտքով հարվածելու համար) որակազրկել է 5 խաղով, երևանյան ակումբը տուգանվել է 100 000 դրամով: Կոնատեն արդեն հեռացել է Փյունիկից և Հայաստանի առաջնությունից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000