Որոնել
Արխիվ
13.06.2019  17:49

Հայաստանի հավաքականում 1 միլիոն եվրո տրանսֆերային արժեքին հասնող 3 ֆուտբոլիստ կա

Transfermarkt.com-ը հրապարակել է Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների թարմացված տվյալները:

Ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գինը կրկին նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 25 միլիոն: Մեկ տարի առաջ այն 35 միլիոն էր, սակայն սկսել է կես տարին մեկ 5 միլիոնով նվազել: Առաջին հերթին, դա կապված է տարիքի մեծացման (30) ու պայմանագրի ժամկետի (2021թ.) հետզհետե կրճատման հետ:

Փոխարենը, սկսել են բարձրանալ այլ ֆուտբոլիստների գները: Արդեն տեղեկացրել ենք, որ «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի տրանսֆերային գինը կրկնապատկվել և հասել է 3 միլիոն եվրոյի:

Միաժամանակ, գնի բարձրացում է գրանցվել նաև Տիգրան Բարսեղյանի մոտ: Գարնանը և հունիսի սկզբին «Կայսարում» ու Հայաստանի հավաքականում ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ Բարսեղյանի տրանսֆերային գինը 750 հազարից աճել է՝ հասնելով մինչև 1 միլիոն եվրո:

Այսպիսով, Հայաստանի հավաքականում տևական դադարից հետո կրկին մեկ միլիոն եվրոյին հասնող երեք ֆուտբոլիստներ կան: Վերջին անգամ նման բան գրանցվել էր 2017 թվականի հունվարին, երբ Մխիթարյանից բացի մեկ միլիոնի արժեքը միաժամանակ գերազանցում էին նաև Յուրա Մովսիսյանը և Արաս Օզիլիսը:

Ներկայումս մեկ միլիոն եվրո տրանֆերային արժեքին շատ մոտ են նաև Վարազդատ Հարոյանը (900 հազար) և Կամո Հովհաննիսյանը (850 հազար):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000