Որոնել
Արխիվ
13.06.2019  11:11

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողը տեղափոխվեց Լա Լիգա (PHOTO)

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարիերան շարունակելու է «Ռեալ Սոսյեդադում»:

Բասկյան ակումբը հայտարարել է 19-ամյա ֆուտբոլիստի հետ մինչև 2024 թվականի հունիսը ժամկետով պայմանագիր կնքելու մասին:

Մամուլում տարածված տեղեկություններով` տրանսֆերը կազմել է 6,5 միլիոն եվրո: Դա երկու միլիոնով քիչ է այն գումարից, որը գերմանացիները 2017 թվականի հունվարին շվեդի համար վճարել էին ԱԻԿ-ին:

Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսն Իսակը վարձակալությամբ անցկացրել է հոլանդական «Վիլլեմ II»-ում, որտեղ 16 խաղում դարձել է 13 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000