Որոնել
Արխիվ
12.06.2019  22:01

Լուկակուն նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն մարզիչը

«Մանչեթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն մարզիչը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 26-ամյա ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Ա սերիա։

«Ինձ միշտ դուր է եկել Ա սերիան։ Ինձ շատ մոտ մարդիկ գիտեն, որ կային 2 առաջնություններ, որոնց մասին երազում էի՝ Ա սերիա և ԱՊԼ։ Ես սիրում եմ Իտալիան։

Երբ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»՝ Իտալիայի առաջնությունը վերակենդանացավ։ Իսկ հիմա, Անտոնիո Կոնտեն տեղափոխվեց «Ինտեր»։ Նա աշխարհի լավագույն մարզիչն է։ Սարին շուտով կգլխավորի «Յուվենտուսը», իսկ Կառլո Անչելոտին աշխատում է «Նապոլիում»։ Ա սերիայի հաջորդ մրցաշրջանը հետաքրքիր կլինի»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000