Որոնել
Արխիվ
12.06.2019  12:34

Պայմանագրի մասին հայտարարում` ֆուտբոլիստի ու նախագահի նամակագրությամբ (PHOTO)

Իտալական «Կալյարին» յուրահատուկ կերպ է տեղեկացրել կիսապաշտպան Լուկա Չիգարինիի հետ պայմանագիրը երկակաձգելու մասին:

Ակումբի նախագահ Տոմազո Ջուլինին իր թվիթերյան էջում բանակցությունների հաջող ավարտի մասին տեղեկացրել է ֆուտբոլիստի հետ WhatsApp-ում նամակագրությունը ներկայացնելով:

Այնտեղ գրված է.

- Ամեն ինչ ուժի մե՞ջ է

- Այո, իհարկե

- Սուպեր: Չիգա, մենք արդեն լավ ձեռքերում ենք, ավելի ճիշտ` լավ ոտքերում:

- Շնորհակալ եմ նախագահ: Սկիզբը դրված է:

- Վաղը կտեսնվենք նոր պայմանագիր ստորագրելիս:


Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Կալյարիում» է խաղում նախորդ մրցաշրջանից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000